ՀՏՀ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ
Ամենից հաճախ տրվող հարցերի մեր պատասխանները:

Ինչպիսի՞ բիզնեսի հետ եք աշխատում:

Integrated Digital Marketing & Tech Lab –ն աշխատում է խոշոր, միջին և փորքր բիզնեսի հետ։ Յուրաքանչյուր նախագծում մենք ներառում ենք անհրաժեշտ մասնագետների, ովքեր ցանկացած մասշտաբի ու մասնագիտացման ընկերության հետ ունեն աշխատանքի հարուստ փորձառություն։ 

Դա երաշխավորում է, որ յուրաքանչյուր նախագծի վրա աշխատում են անհրաժեշտ մասնագեետները։ Անկախ նրանից, փոքր բիզնես եք Դուք ներկայացնում, որն ուզում է ընդգրկել տեղական լսարանը, թե  խոշոր միջազգային բրենդ, որը ձգտում է նոր պրոդուկտ դուրս բերել տարբեր շուկաներ, մենք ունենք թվային մարքեթինգի և տեխնո փորձագետներ։ 

Մեր մասնագետների փորձառունն ու խանդավառությունը Ձեր մարքեթինգային արշավի կամ թվային պրոդուկտի հաջողության ապահովման գրավականն են։

Ի՞նչ ծառայություններ է ԱյՄարքեթԼաբը մատուցում։

Մեր ինտեգրված թվային շուկայավարման և տեխնոլոգիական լաբորատորիան նշանակալի հաջողությունների է հասել ինչպես օրգանական, այնպես էլ վճարովի որոնման շուկաներում:

Մեր կողմից մատուցվող հատուկ ծառայությունները հասանելի են մեր կայքի գլխավոր մենյուի մեջ: 

Մենք օգնում ենք գործարարներին առցանց լսարան գտնել, հզոր հաղորդագրությամբ հասնել այդ լսարանին և այդ ներգրավվածությունը կիրառել նշանակալից հարաբերությունների երկարաժամկետ օգուտի համար: Բիզնեսներից շատերին անհրաժեշտ է թվային շուկայավարման համակցված մոտեցում: Որպեսզի ավելին իմանաք, թե ինչպես կարող ենք օգնել Ձեզ ու Ձեր ապրանքանիշը առցանց զարգացնել, դիմեք Մեզ:

Մենք կարող ենք Ձեզ տրամադրել մանրակրկիտ վերլուծություն այն ծառայությունների մասին, որոնցից դուք առավելագույն արդյունավետություն կարող եք ակնկալել անհատական թվային մարքեթինգի արշավում կիրառելու դեպքում:

Ո՞րն է ձեր գնագոյացման մոդելը:

Յուրաքանչյուր նախագիծ, որի վրա մենք աշխատում ենք, հատուկ է այն բիզնեսին, որի հետ մենք աշխատում ենք: Արդյունքում, մենք չենք օգտագործում ստանդարտացված գնագոյացման մոդել:

Յուրաքանչյուր արշավ հարմարեցված է այն բիզնեսին, որի հետ մենք աշխատում ենք ՝ ելնելով այն արդյունքներից, որոնք ակնկալվում են մեր մասնագիտական թիմի աշխատանքի արդյունքում:

Եթե ցանկանում եք անհատական գնառաջարկ ստանալ, որն արժեքավոր կլինի երկարաժամկետ կտրվածքում ծախսերը եկամուտների վերածելու հեռանկարի իմաստով, զանգեք մեզ կամ լրացրեք կապի ֆորման։

Մեր վաճառքի ներկայացուցիչներից մեկը ավելին կիմանա Ձեր բիզնեսի մասին և կտրամադրի անհատական գնառաջարկ` ելնելով Ձեր բիզնեսի առանձնահատկություններից։

Դուք աշխատո՞ւմ եք այլ գործակալությունների հետ։

Մենք հաճախ այլ գործակալությունների օգնում ենք այնպիսի նախագծերով, որոնք կա՛մ ավելի մեծ են, կա՛մ ավելի մասնագիտացված, քան սովոր են ինքնուրույն մշակել:

Եթե դուք առաջարկում եք թվային շուկայավարման և (կամ) տեխնոլոգիական ծառայություններ և ունեք հաճախորդներ, որոնք լուծումներ են պահանջում, որոնց լուծման համար դուք ունակ չեք, դիմեք մեր բիզնեսի զարգացման թիմին:

Ո՞ր վայրերն եք սպասարկում, և որո՞նք են Ձեր աշխատանքային ժամերը:

Ինտեգրված Թվային Մարքեթինգի և Տեխնոլոգիական Լաբորատորիան գտնվում է Երևանում / Հայաստանում:
Մենք ունենք հեռավոր աշխատակիցներ և հետաքրքրված ենք օգնելու բիզնեսներին հասնել  իրենց տեղական ու միջազգային լսարաններին:

Ի՞նչ մրցակցային առավելություն է առաջարկում ԱյՄարքեթԼաբն իր հաճախորդներին:

Թվային Մարքեթինգի և Տեխնո մասնագետներով այլ գործակալությունների մեծ մասն առաջարկում է միայն մի մասն այն բոլոր ծառայություններից, ինչն ԱյՄարքեթԼաբի թիմը կարող է մատուցել մեր գործընկերներին ու հաճախորդներին:

IMarketLab- ը մեկ պատուհան է SEO-ի, PPC-ի, սոցիալական մեդիայի շուկայավարման, հեղինակության կառավարման, վեբ մշակման և այլնի համար։ Մենք ձեռնարկություններին տրամադրում ենք մեկ ընդհանրական գործիքակազմ` մեր ոլորտին առնչվող նրանց բոլոր կարիքները հոգալու համար:

Մեր ներքին կառուցվածքը մեր թիմերին հնարավորություն է տալիս համատեղ աշխատել մեր հաճախորդների համար բացառիկ արդյունքներ տալու համար` կամուրջ կառուցելով մեր յուրաքանչյուր ծառայության միջև: