ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՄՄ –ի անվան տակ հաճախ որոշ անբարխիղճ անձինք անտեղյակ գործարարին հրամցնում են էժան ու անորակ մի բան։ Օրինակ` աննպատակ, կիսատ–պռատ բովանդակությամբ սփամ–նյութեր ու մեկնաբանություններ տարածելը, լայք ու դրական կարծիք մուրալը, բացասական կարծիքները ջնջելը, ստիպողաբար խմբերում ներառելը, ձանցրալի, բարկացնող ու կպչուն վաճառքի նյութեր հրապարակելը, կեղծ լայքահավաքը և այլն։