Թվային / Դիջիթալ Մարքեթինգի և Տեխնոլոգիական Փորձաքննության լուծումներ
Երևան / Հայաստան

Հիանալի Տեխնոլոգիաների Ստեղծում` Հիանալի Արդյունքների Համար

Առանցքային Հատկանիշեր

Իրական ժամանակում տվյալների հաշվետվություն
Ձեր արշավների վերլուծություն և արդյունավետության բարձրացում իրական ժամանակի ընթացքում։
Լենդինգ էջերի փորձարկում
Լենդինգ / Մուտքային կամ Վայրէջքի էջերի փորձարկում` մեկ կոճակի սեղմումով և արդյունքների ստացում անմիջապես։
Տվյալների Անվտանգություն
Գովազդային արշավների համար ձեր գաղափարները պաշտպանեք մրցակիցներից:
Ամպային Տեխնոլոգիաներ
Ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայություն, որն ապահովում է աշխատանքի բարձր արագություն ու հուսալիություն։
Տեխնիկական Աջակցություն
Աջակցման մասնագետները միշտ պատրաստ են ճիշտ հարցեր տալ ու լուծել Ձեզ մոտ ի հայտ եկած խնդիրները։
Թրաֆիկի Օպտիմալացում
Օգտագործեք մեր մանրամասն զեկույցները` Ձեր շահույթը խթանելու համար:

ՄԵՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՄՈՏԵՑՈՒՄԸ

Ինտեգրված Թվային Տեխնոլոգիաների Ծառայություններ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Մենք առաջարկում ենք թվային մարքեթինգի առանձնահատուկ մոտեցում` տեխնոլոգիայի հայեցակարգ, որը եզակի է և յուրօրինակ։ Այն կարող է լինել ինչ ասես` տարօրինակ գովազդային վահանակներից մինչև ինտերակտիվ վեբ կայքերը։
ԻՆՏԵԳՐՈՒՄ
Մեր փորձառությունը պարզ մշակումից ավելին է։ Բրենդինգի, դիզայնի, գովազդի ու քոփիրայթինգի մեր փորձառությունը երաշխավորում է արդյունավետությունը։
ԻՆՍՈՐՍԻՆԳ
Մենք աութսորս չենք անում մեր աշխատանքի որևէ մասը։ Տեխնոլոգիական ինժեներիայի յուրաքանչյուր ոլորտն ամբողջությամբ իրականացվում է ընկերության ներսում։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ
Մեր մոտեցումը ստեղծված է Ձեր նախագծի արդյունավետության համար։ Մենք նախագծում ու ստեղծում ենք Ձեր նպատակներին հասնող տեխնոլոգիաներ։
ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ
Որոշ տեխնոլոգիաներ կարող են ստեղծվել անսովոր նպատակների համար։ Օրինակ` խորեոգրաֆիկ դրոններ, որոնք ակցիայի շրջանակներում մի քիչ կպարեն։
ՀԱՏՈՒԿ
Ամենն ինչ մենք անում ենք, նախատեսված ու կարգավորված է Ձեր ընկրության համար։ Միշտ։ Դուք ստանում եք Ձեր կարիքների համար լավագույն արդյունքները։ Այդ ծրագրերը միշտ ստեղծվում են հատուկ Ձեր նպատակների համար։

ՄԵՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեր Թվային Փոխակերպման Մոտեցումը Հիմնված է Եկամուտների վրա և Ինտուիտիվ է։

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Դիջիթալ աշխարհում հավելվածներն արդյունավետ ու գրավիչ տարբերակ են` բիզնեսի կամ բրենդի ճանաչելիության բարձրացման համար. մանրակրկիտ մշակված հավելվածը գրավում է և վաճառում։

ՎԵԲ ՄՇԱԿՈՒՄ
Վեբ մշակումը/ծրագրավորումը չպիտի սահմանափակվի պարզ հին կայքով։ Այն կարող է ներառել ինտրանետ, պարգևատրման ծրագրեր, վեբ հավելվածներ և հսկայածավալ այլ հնարավորություններ, որոնց ցանկը սահմանափակվում է միայն Ձեր երևակայությամբ։

ԾՐԱԳՐԱԿԱԶՄ
Մեր փորձառությունը ներառում է ծրագրային ապահովման մշակում այնպիսի հարթակների համար, որոնք կարող են ներդրվել տարբեր ապարատային համակարգերում։ Օրինակ` սելֆի նկարող հավելվածը այն ծրագրերից մեկն է, որ մենք ստեղծում ենք խաութների համար։

ԱՊԱՐԱՏԱՅԻՆ ՄԱՍ
Նորարար տեխնոլոգիաներ կիրառումը չի սահմանափակվում զիլ ծրագրակազմով։ Կարևոր է այդ ծրագրային ապահովումը ներդնել/ինտեգրել այնպիսի ապարատային պլատֆորմի հետ, որը համապատասխանում է իրավիճակին և կարող է բարձր արդյունավետություն ապահովել։

Ստացեք Անվճար Գնառաջարկ

Կամ Ուղղակի Բարևեք։ Մենք սիրում ենք հանդիպել նոր մարդկանց` սուրճի սեղանի շուրջ (կամ թունդ այլ ըմպելիքի), այնպես որ մի՛ ամաչեք։