Notice: Undefined index: a:1:{s:3:"ssl";b:1;} in /srv/disk1/2147074/www/imarketlab.com/wp-includes/class-requests.php on line 213
Գաղտնիության քաղաքականություն - ԱյՄարքեթԼաբ

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել IMarketLab.com-ի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

Անձնական տվյալների պաշտպանություն
Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները`էլ. փոստ, անուն, ազգանուն:

Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունն օգտագործվում է հետևյալ նպատակներով`

  • Սպասարկում իրականացնելու համար
  • Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար
  • Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար
  • Նորությունների կամ նոր ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար
  • Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար

IMarktLab.com-ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին:

Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն
IMarktLab.com կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին:

Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը և այլ նմանատիպ տեղեկություններ: Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ:

Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:Տեղեկանիշների (cookies) ֆայլերի օգտագործում IMarktLab.com կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ:

Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ: