ԳՐԱՆՑՎԵԼ

*

*

*

*

*

*

ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ?

*

ՔՐԱՈՒԴ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԿԱՄ ԱՄԲՈԽԻ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Քրաուդ մարքեթինգը կամ ամբոխի մարքեթինգը որոնողական օպտիմալացման նոր տեխնոլոգիա է: Այն թույլ է տալիս ապրանքների կամ ծառայությունների չպարտադրված գովազդը հասցնել դրանցով հետաքրքրված անձանց: 

Քրաուդ մարքեթինգը նոր ուղղություն է որոնողական օպտիմալացման` SEO-ի մեջ:
Որոնողական օպտիմալացման այս նոր մեթոդը հնարավորություն է տալիս Ձեր բրենդը /  ծառայությունը ներկայացնել

  • այն անձանց, ում խնդիրը կարող է լուծել Ձեր ծառայությունը / արտադրանքը,
  • նրանց, ովքեր հարցեր ունեն Ձեր ծառայության / արտադրանքի վերաբերյալ:

Ներկայում, երբ որոնողական ալգորիթմերի փոփոխումը նվազեցրել է հղումների կառուցման դասական մեթոդների արդյունավետությունը, կայքի արդյունավետ որոնողական օպտիմալացման համար հարկավոր է այլընտրանքային մեթոդներ ու ուղղություններ գտնել: Հենց այսպես էլ ի հայտ է եկել որոնողական օպտիմալացման ` SEO-ի այս նոր թրենդը` Քրաուդ մարքեթինգը:

Քրաուդ մարքեթինգն ինտերնետում բրենդների առաջմղման համար համալիր մոտեցում է: Ամբոխի մարքեթինգը թույլ է տալիս ինտերնետում ձևավորել Ձեր ընկերության/բրենդի վարկանիշը: Այս մեթոդը հիմնվում է օգտվողների կարծիքների ու խորհուրդների վրա:

  • զուտ թիրախային այցելուների ներգրավում,
  • բրենդի ճանաչելիության մեծացում,
  • կայքի հղումային ցանցի ընդլայնում,
  • բնական հղումային զանգվածի ձևավորում,
  • ընկերության/բրենդի նկատմամբ հավատարմության և վստահության մեծացում,
  • կայքի դիրքի բարձրացում:

Ինչի՞ համար և ում է ամբոխի մարքեթինգը հարկավոր

Քրաուդ մարքեթինգ տերմինով են անվանում թիրախային ինտերնետ-լսարանին խորհրդատվության հիման վրա որևէ ապրանքի վաճառքի խթանումը: Ամբոխի մարքեթինգի գլխավոր խնդիրը ինտերնետ-օգտվողների կարծիքներն ու խորհրդատվությունը ղեկավարելն է` հօգուտ վաճառքի ծավալների մեծացմանը: Բացի այդ, քրաուդ մարքեթինգը էականորեն բարձրացնում է Ձեր ընկերության, ծառայության կամ արտադրանքի վարկանիշը և որոնողական հարցման արդյունքներում կայքի դիրքը: Քրաուդ մարքեթինգը կամ ամբոխի մարքեթինգը, ի տարբերություն ավանդական SEO -ի, SMM -ի և PR –ի, ուղղված է այն օգտվողներին, ովքեր արդեն պատրաստ են գնել Ձեր ապրանքը կամ պատվիրել Ձեր ծառայությունը: Դրա համար հարկավոր է միայն ուղղորդել նրանց` տալով կայքի հղումը և ներկայացնելով Բրենդը որպես հաճախորդի նկատմամբ հավատարիմ ու կայացած փորձագետի:

Ամբոխի մարքեթինգի համար հիմնական գործիքները մի քանիսն են`

  1. Ապրանքի վերաբերյալ հարցերի ու պատասխանների որոնում կայքերում ու ֆորումներում
  2. Բլոգերում ու ֆորումներում խորհուրդներ, կարծիքներ, արձագանքներ ներառող նյութերի և/կամ մեկնաբանությունների հրապարակում 
  3. Google Alerts и Talkwalker. Նոր կարծիքների ու հարցերի ծանուցում 
  4. Disqus. Ապրանքների վերաբերյալ կարծիքներին հետևում 
  5. Սոցիալ մեդիայի` սոցիալական ցանցերի և ֆորումների մոնիթորինգ 
  6. Facebook, Google Plus, Вконтакте, Twitter. Հավանական հաճախորդների հետ հաղորդակցություն 
  7. Google Analytics, Yandex Metrika. Ապրանք ներկայացնող կայք անցումների ու կայքի ներսում հաճախորդի վարքի վերլուծություն 

Քրաուդ մարքեթինգի համար կիրառվող գործիքների ցանկը խիստ անհատական է: Ամբոխի մարքեթինգի իրականացման գործիքների ընտրությունը և քանակը կախված է խնդիրների առանձնահատկություններից:

ՎԵՐ