ԳՐԱՆՑՎԵԼ

*

*

*

*

*

*

ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ?

*

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄԵԴԻԱԳՈՎԱԶԴ

Մեդիագովազդն ինտերնետում  օրեցօր ավելի մասսայական է դառնում:  Ինտերնետում իրականացվող գնումների մոտ 25%-ն իրականացվում է բաններային գովազդի շնորհիվ:Բաններային գովազդի տեղադրումը  հատկապես ցուցված է

    • ապրանքանիշի ճանաչելիության մակարդակը բարձրացնելուն,
    • նոր հաճախորդների ներգրավմանը,
    • կարճաժամկետ գովազդային ակցիաներ իրականացնելիս:

Բաններային գովզդն ինտերնետում կօգնի կարճ ժամանակահատվածում Ձեր կայքը դրաձնել հայտնի ու նոր հաճախորդներ ներգրավել:

Բաններների ստեղծման ու տեղադրման փուլերը

Ինտերնետում գովազդի տեղադրման աշխատանքը մեդիագովազդի պարագայում սկսվում է բանների ստեղծումից: Ձեզ հետ համաձայնեցվում է դրա դիզայնն ու պարամետրերը: Դրան զուգահեռ հավաքագրվում է բանալի-բառերի խումբ, որոնց համաձայն ցուցադրվելու է տվյալ բանները: Գովազդային բանների դիզայնն ու մարտավարությունը Ձեզ հետ քննարկելուց հետո տրվում է գովազդի մեկնարկը:

 Մենեջերը նախագծի իրագործման ընթացքում շատ ուշադիր հետևում է գովազդի ընթացքին, ստուգում վիճակագրությունը: Հարկ եղած դեպքում մենեջերն օպերատիվորեն փոփոխություններ է անում` գերխնդիրն իրականացնելու համար:

Ինտերնետում մեդիագովազդի առավելությունները

  • ընդգրկուն թիրախային լսարան` մեծ թվով տարբեր հարցումների իրականացման արդյունքում (առանց տեղադրման գնի ավելացման)
  • գովազդի բարձր արդյունավետություն(շնորհիվ բանների որակյալ դիզայնի և որոնողական հարցումների բարձր դիրքերում գտնվող հարթակներում դրա տեղադրման)
  • գովազդային բյուջեի արդյունավետ ծախս(շնորհիվ ճշգրիտ ու մանրակրկիտ կարգավորումների)
  • բրենդի ճանաչելիության բարձրացում
  • բաններային գովազդը հեշտ է օգտագործել կարճաժամկետ գովազդային ակցիաների համար(մեծաթիվ ցուցադրությունների  ու մեծ լսարանի շնորհիվ ակցիայի մասին իմանում է ավելի մեծ լսարան)
  • նոր պրոդուկտն ավելի արագ շուկա հանելու հնարավորություն

 

Ինտերնետում մեդիագովազդի տեղադրման ընթացքը վերահսկելու ու կատարված աշխատանքները գնահատելու համար մենք պարբերաբար վերլուծություններ, վիճակագրություններ ու հաշվետվություններ ենք տրամադրում: Մենք նաև հնարավորության դեպքում հաշվարկում ենք գովազդի օգնությամբ թիրախային խնդրի իրագործման գինը` հաճախորդի ներգրավում, գնումներ իրականացում և այլն:

 

 

ՎԵՐ