ԳՐԱՆՑՎԵԼ

*

*

*

*

*

*

ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ?

*

ԿՈՆՏԵՔՍՏԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

Որոնողական կոնտեքստային գովազդի ծառայությունն այժմ բավական հայտնի է: Ինտերնետում տեղադրված կոնտեքստային (բովանդակային կամ իմաստային) գովազդը հաճախորդներ ներգրավելու արագ գործիք է: Համատեքստային գովազդի օգտնությամբ կարելի է վաճառել ցանկացած տեսակի ապրանք կամ ծառայություն: 

Կոնտեքստային գովազդը գովազդային բաններ է կամ տեքստային հայտարարություն վեբ-էջին:

Այն իր տեսքով այցելուին միանգամից հասկանալի է որպես գովազդ: Նման բաններները կամ տեքստային հայտարարությունները տեղակայված են լինում որոնողական համակարգերի կամ թեմատիկ կայքերի էջերին` գլխամասում, աջ և ձախ կողմերում, տեքստի միջակայքում, ներքևում:

 

Ինչո՞վ է կոնտեքստային գովազդը տարբերվում գովազդի այլ տեսակներից:

Այն առավելապես առանձնանում է տվյալ էջի կոնտեքստում: Կոնտեքստային կամ համատեքստային որոնողական գովազդն իր իմաստով համապատասխանում է այն էջի բովանդակությանը, որտեղ ցուցադրվում է:

Եթե ենթադրենք, որ էջն այցելում է թիրախային լսարան, ուրեմն  կոնտեքստային/ բովանդակային գովազդը դիտում է հենց թիրախային լսարանը:

Կոնտեքստային գովազդը ցուցադրվում է միայն կայքի այն օգտվողին կամ այցելուին, ում  կարող է հետաքրքրել:

Օրինակ` Դուք որոնողական համակարգում որոնում եք "կոնտեքստային գովազդ", "ինտերնետային գովազդ", "որոնողական գովազդ": Որոնման արդյունքների էջերին (վերևում, ներքևում, աջ կողմում) ցուցադրվում են այդ որոնողական հարցման բովանդակությանն իմաստով մոտ գովազդային հայտարարություններ:  

Ամեն անգամ որոնողական հարցում անելիս որոնողական համակարգերի էջերի գովազդին հատկացված մասերին տեսանելի կլինեն մասնակի կամ ամբողջությամբ որոնողական հարցման բովանդակությանը/ կոնտեքստին իմաստով մոտ գովազդային հայտարարություններ:

Այսիքն` կայքի ներքին կառուցվածքն այնպես է կարգավորված, որ որոնողական հարցման արդյունքներին զուգահեռ կայքի այցելուին գովազդային պահուստից ցուցադրվում է կոնկրետ որոնողական հարցման բովանդակությանը իմաստով մասնակի կամ ամբողջությամբ համապատասխանող գովազդ:

 

Որպես կոնտեքստային որոնողական գովազդի հավանական հասցեատեր` Դուք, ամենայն հավանականությամբ, կսեղմեք հղման վրա, այսինքն` քլիք կանեք:

Յուրաքանչյուր քլիքը որոշակի գումար արժի: Եթե ոչ քլիքով, ապա որոշակի ցուցադրություններով գովազդը կհասնի հասցեատիրոջը: Այս գումարը գալիս է գովազդատուի կայքից(այն կայքից, ուր տանում է գովազդային հայտարարության հղումը) մատակարարի` պրովայդերի կայքին (այն կայքին, ուր տեղադրված է գովազդային հայտարարությունը):

Սա նշանակում է, որ գովազդատու կայքը գովազդող կայքին, այսինքն` մատակարարին փոխանցում է գումար միայն իրական այցելուների համար, այլ ոչ թե ուղղակի գովազդ տեղադրելու համար, որը միգուցե և չդիտի որևէ այցելու:

Կոնտեքստային որոնողական գովազդն ինտերնետային գովազդի ամենաշահավետ(ոչ շատ թանկ) տարբերակներից է: Այն նաև արդյունավետ է կայքի առաջմղման համար, երբ հարկավոր է կայքի դիրքը  բարձրացնել որոնողական հարցումների արդյունքներում:

Կոնտեքստային գովազդը կարճ ճանապարհ է քլիքերի հաշվին կայքի թրաֆիկը մեծացնելու համար: Այն նաև ամենակոռեկտ գովազդի ձևերից է, քանի որ պարտադրաբար չի ցուցադրվում և տեսանելի է միայն նրանց, ում կարող է հետաքրքրել:

Այս բոլոր հատկանիշերը կոնտեքստային որոնողական գովազդը դարձնում են առավել պահանջված ու շահավետ սպառողի ու գովազդատուի համար:

Գովազդը կոմերցիոն երևույթ է, ուստի այն ենթադրում է խոշոր դրամաշրջանառություն: Այդուհանդերձ, գրագետ կազմակերպված կոնտեքստային գովազդի արշավն իր արդյունավետությամբ արդարացնում է ծախսերը: 

Կոնտեքստային որոնողական գովազդը լավ տարբերակ է ապրանքը կամ ծառայությունն արագ վաճառելու համար: Այն նոր հաճախորդներ ներգրավելու արդյունավետ և արագ տարբերակ է:

Որոնողական կոնտեսքստային գովազդային հայտարարությունը հղում է պարունակում դեպի կոնկրետ կայքեր:

Այս գովազդային հայտարարությունները տեղադրվում են տարբեր որոնողական համակարգերում: Ներկայում ամենահայտնին այս ոլորտում Google. Adwords, Яндекс.Директ, Бегун  համակարգերն են:

Որոնողական կոնտեքստային գովազդային արշավի ընթացքի արդյունավետությունը կարելի է գնահետել հետևյալ ցուցիչներով`
    • Գովազդային հայտարարության ցուցադրության թիվ,
    • Գովազդային հայտարարության հղմամբ անցումների քանակ,
    • ClickThroughRate(CTR) – քլիքերի ու ցուցադրությունների հարաբերակցություն:

CTR հարաբերակցությունը ցուցիչ է, որով կարելի է ստուգել գովազդային հայտարարության կառուցման գրագիտությունը, որակը և հաճախորդի համար հայտարարության գրավչությունը: Որոնողական համակարգերում առավելապես խրախուսելի են բարձր CTR ունեղող գովազդային հայտարարությունները: Դրանք հնարավորություն են տալիս առավել քիչ ծախսերով ավելի բարձր դիրք գրավել: 5% և ավելի բարձր CTR-ը համարվում է լավ ցուցանիշ:

Կոնվերսիայի կամ փոխարկման ցուցիչը մեզ ներկայացնում է գովազդային բյուջեի ծախսի արդյունավետությունը(քլիքերի ու պատվերների հարաբերակցություն, որ չափվում են %-րով):Փոքր գովազդային բյուջեով գովազդային արշավները, որպես կանոն, ավելի փոքր քլիքայնություն են ապահովում, չնայած, որ կոնվերսիայի հարաբերակցությունը տատանվում է 0,8% - 4,8% միջակայքում: Առավել հաճախ այս հարաբերակցությունը մոտ է զրոյի:Գովազդային արշավի բյուջեի մեծացման պարագայում մեծանում է թրաֆիկը, իսկ միջակայքը` փոքրանում: Երբ քլիքերի քանակը հատում է 30 000 -ը, կոնվերսիան գրեթե միշտ ձգտում է 2%-ի, ինչը բավական լավ ցուցանիշ է նման քանակության անցումների համար:

Այսինքն` 30 000 х 0.02 = 600 (հաճախորդ)

Imarketlab-ի առաջարկած կոնտեքստային գովազդի ծառայությունը ներառում է 

  • մրցակիցների ու բովանդակության վերլուծություն,
  • կայքի նախնական usability վերլուծություն` հարմարավետության աուդիտ (մինչ գովազդային արշավը սկսելը), դրա հիման վրա կայքի հարմարավետության լավացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • «Վաճառող հարցումների» անհատական ընտրություն, կոնվերսիայի տոկոսային հարաբերակցության մոնիթորինգ,  անարդյունավետ բանալի-բառերի դուրսմղում,
  • թիրախային լսարանի համար գրավիչ տեքստերի կազմում,
  • գովազդային արշավի անցկացման արդյունավետության ընթացիկ վերլուծություն, հավելյալ կարգավորումներ,
  • հաշվին անհատական մուտքի հնարավորություն` ցանկացած պահի վիճակագրությունը,  բանալի-բառեերը, բյուջեն դիտելու համար,
  • շահավետ գնային քաղաքականություն,
  • 1-2 օրվա ընթացքում արդյունավետ գովազդային հայտարարությունների կազմում,
  • ցանկացած պահի online-վիճակագրության տրամադրում,
  • յուրաքանչյուր ամսվա վերջում պլանային վիճակագրության տրամադրում:
ՎԵՐ