ԳՐԱՆՑՎԵԼ

*

*

*

*

*

*

ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ?

*

ԼԵՆԴԻՆԳ ԷՋԵՐ` ՄՈՒՏՔԱՅԻՆ ԿԱՄ ՎԱՅՐԷՋՔԻ ԷՋԵՐ

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ԳԵՂԵՑԻԿ ՑՈՒՑԱՓԵՂԿՈՎ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ:

Մուտքային էջը Ձեր հավանական հաճախորդներին ծառայությունների մատուցման կամ ապրանքների հատուկ առաջարկի համար կատարյալ գործիք է:  

Լենդինգը (landing page, մուտքային, վայրէջքի կամ թիրախային էջ) մեծամասամբ մեկ էջից բաղկացած կայք է, որին օգտվողը հայտնվում է գովազդային բանների, հղման կամ հայտարարության վրա քլիք անելուց հետո: Նման էջի առանձնահատկությունը օգտվողին որոշակի գործողությունների դրդելն է:

Լենդինգ էջերը լինում են երկու տեսակ` գործարքային և տեղեկատվական:

Տեղեկատվական լենդինգները պարունակում են տեքստ, հղում դեպի անհրաժեշտ թեման և համապատասխանում են գովազդային հայտարարությունում նշվածին, որով օգտվողը հայտնվել է մուտքային` լենդինգ էջին:

Գործարքային լենդինգները միտված են հենց կոնկրետ գործողության մղելուն` զանգել/գրել/գնել:

1. ԴԻԶԱՅՆ

Լենդինգի կամ մուտքային/վայրէջքի էջի դիզայնը պիտի պարզ, հարմարավետ ու հաճելի լինի: Մուտքային էջի դիզայնի բոլոր, ներառյալ վստահության տարրերը պիտի մտածված լինեն և տեղակայված լինեն անհրաժեշտ տեղերում: Օրինակ` պատվերի, զանգի պատվերի կամ գրանցման կոճակը պիտի գտնվի այնտեղ, ուր այն կփնտրեն, քանի որ հենց այդ կոճակի սեղմումը կնպաստի լենդինգի վերջնական գերխնդրի իրագործմանը` գրանցում, զանգ, գնում, պատվեր: Հենց դրա համար էլ պատվերի, զանգի կամ գրանցման կոճակը պիտի «ՁԵՌՔԻ ՏԱԿ» լինի:

2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ճշգրիտ, ադեկվատ ու հստակ տեղեկատվությամբ տեքստը կարևոր է: Այլ կերպ ասած` լենդինգի, այսինքն` մուտքային էջի տեղեկատվությունը պիտի համապատասխանի այն գովազդային հայտարարությանը, որն օգտվողին բերել է մուտքային էջ: Տեքստում պիտի սխալներ չլինեն, իսկ կառուցվածքը պիտի լինի հստակ ու հասկանալի:

Ի տարբերություն կայքի սովորական ներքին էջերի, որոնք ծառայություններ ու ապրանքներ են առաջարկում, Landing էջը մի շարք առավելություններ ունի:

  • Կոնկրետ լսարանի թիրախայնություն: Մուտքային էջին այցելուին ընտրության համար Դուք մի քանի լուծում չեք առաջարկում: Որպես կանոն` որքան մեծ է ընտրանին, այնքան բարդ է ընտրություն անելը: Այլ բան է մեկ շահավետ հատուկ առաջարկը, որից հրաժարվելը դժվար է:
  • Բարձր կոնվերսիայի ապահովում: Գովազդային նպատակներով LP կիրառումը նպաստում է կոնվերսիայի բարձրացմանը մինչև 10-15%:
  • Վայրէջքի կամ մուտքի էջը պարունակում է ապրանքի կամ ծառայության մասին այնպիսի ամբողջական անհրաժեշտ տեղեկատվություն և վստահության տարրեր, որը կարող է հետաքրքրել օգտվողին/ այցելուին մեկ էջի սահմաններում` առանց հավելյալ հղումների ու անցումների:
  • Մուտքային էջն իրականացնում է այցելուների կոնտակտային տվյալների հավաքագրում`այդպիսով համալրեով հավանական հաճախորդների Ձեր շտեմարանը: Նման այցելուների/ հավանական հաճախորդների հետ կարող են կապ հաստատել Ձեր մենեջերները` առաջարկելով լրացուցիչ ծառայություններ կամ ապրանքներ, իրականացնել փոստային ցրում` տեղեկացնելով սպասվող ակցիաների մասին:
  • Լենդինգի ստեղծման համեմատաբար հարմար գինը թույլ է տալիս նույնիսկ սկսնակ բիզնեսմեններին ստուգել ու թեստավորել պրոդուկների դիրքերը(ապրանքների նիշաները) և սկսել սեփական բիզնեսն ինտերնետում:

ՎԵՐ