ԳՐԱՆՑՎԵԼ

*

*

*

*

*

*

ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ?

*

Որոնողական համակարգում կոնտեքստային գովազդի գործառույթները

Արդյունավետ կոնտեքստային գովազդի օգնությամբ Դուք կարող եք վաճառել ցանակացած տեսակի ապրանք կամ ծառայություն (բացի օրենքով արգելված տեսակներից):

Առավել հանրահայտ հարթակներից են YandexDirect ու Google.Adwords համակարգերը, հազվադեպ նաև Begun (Rambler ընկերության համակարգը):

 

Ինտերնետում գովազդային արշավը գնահատվում է մի քանի չափորոշիչներով` ցուցադրույթան ընդհանուր թիվ, հայտարարության հղմամբ անցումների ընդհանուր թիվ, , CTR (ClickThroughRate – սա գովազդային հայտարարության ցուցադրության ու քլիքերի տոկոսային հարաբերակցությունն է):

 CTR գործակիցը այն ցուցիչն է, որ պատասխանատու է ոարակյալ ու գրագետ, հաճախորդի տեսանկյունից գրավիչ կազմված հայտարարության համար:   Որոնողական համակարգերը խրախուսում են բարձր CTR- ցուցիչով հայտարարությունները և հնարավորություն տալիս լավագույն գովազդային դիրքերի համար  վճարել ցածր գին: Սովորաբար 5%-ից բարձր CTR-ը համարվում է լավ ցուցիչ:

Գովազդային բյուջեի օգտագործման արդյունավետությունը սովորաբար տեսանելի է կոնվերսիայի ցուցանիշում (պատվերների ու քլիքերի ընդհանուր թվի տոկոսային հարաբերակցությունը): Կոնտեքստային գովազդով զբաղող մասնագետները վաղուց նկատել են, որ  գովազդի կոնվերսիայի տոկոսն ու քլիքերի ընդհանուր թվը կախված են միմյանցից:

Փոքր բյուջեով գովազդային արշավներում, որպես կանոն, քլիքերի թիվն ավելի քիչ է, միևնույն ժամանակ կոնվերսիայի տոկոսը տատանվում է`0,8% - 4,8%: Հաճախ կոնվերսիայի գործակիցը ստացվում է 0-ին մոտ:

Գովազդային արշավի բյուջեի ավելացմամբ աճում է նաև թրաֆիկը, իսկ միջակայքը նվազում: 30 000 քլիքից հետո գրեթե միշտ կոնվերսիան մոտ 2% է, ինչը լավ ցուցանիշ է նման անցումների թվի համար: 

Օրինակ` 30 000 х 0,02 = 600 գնորդ: Այսպիսով, գովազդատուն երաշխավորված ստանում է 600 և ավելի վաճառքը` առանց եկամտից 0 շահի ռիսկի, ինչը լինում է փոքրաթիվ քլիքերի դեպքում:

Մեր մասնագետները կիառում են YandexMetrika ու Google Analytics համակարգերը` կայքի աշխատանքի թիրախային դիրքերի, գովազդի արդյունավետության գնահատման համար:

Դուք յուրաքանչյուր ամսվա համար ստանում եք ամբողջական և մանրակրկիրտ վիճակագրություն, որը կներառի բյուջեի ծախսը, քլիքերի ու ցուցադրությունների քանակը, CTR, CPC — քլիքի գին, վեբ-անալիտիկա, անցումների վիճակագրությունն ըստ տարաաշրջանների ու գոազդային հարթակների:

Դուք նաև անձամբ ցանկացած պահի կկարողանաք հետևել Ձեր գովազդային արշավների արդյունավետության ցուցանիշներին` Ձեզ համար բացված մուտքի տվյալները ներմուծելով: 

 

ՎԵՐ