ԳՐԱՆՑՎԵԼ

*

*

*

*

*

*

ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ?

*

Ինտերնետ գովազդի դասակարգում

Ինտերնետ գովազդը տարբեր խնդիրների լուծման համար է օգտագործվում` վաճառքի ծավալի ավելացում, ինտերնետում բրենդի կամ ընկերության ճանաչելիության մակարդակի բարձրացում, արտադիրանքի համար սպառման նոր շուկայի որոնում, նոր հաճախորդների ներգրավում, կայքի այցելուների թվի ավելացում և այլն: 

Խնդիրների ու նպատակների բազմակիությունը ցանցում բերում է գովազդային միջոցների բազմակիության, որը կարելի է դասակարգել տարբեր կերպ:

Ինտերնետ գովազդի հիմնական տեսակները դասակարգվում են հետևյալ կերպ`

    • ըստ լսարանի ընգրկունության,
    • ըստ գովազդային հարթակի ու այնտեղ գովազդի տեղադրման ձևի,
    • ըստ գովազդային տեղեկատվության ներկայացման ձևի:

Լսարանի ընդգրկունությունից ելնելով տարբերակում  են ինտերնետային գովազդի հետևյալ տեսակները`

    • մեդիագովազդ– գովազդի այս  տեսակը տեղադրվում է "լայն" թիրախային լսարանի համար (այն հարմար է բրենդինգի, իմիջի ամրապնդման, ապրանքանիշի ճանաչելիության ձեռքբերման համար),
    • կոնտեքստային – գովազդ, որն ուղղված է կոնկրետ օգտվողին (լավ լուծում է հարկապես վաճառքի խթանման պարագայում),
    • մեդիա-կոնտեքստային գովազդ – հնարավորություն է տալիս ընկերության բրենդի, գաղափարները հասցնել թեմատիկ ընտրված թիրախային լսարանին:

Ինտերնետում մի շարք տեսակներ կան, որոնք նախատեսված են գովազդային տեղեկատվության պատկերավորման համար: Ելնելով գովազդային տեղեկատվության մատուցման տեսակից`  ինտերնետային գովազդը կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

    • Տեքստային– տեքստ, որն ուղեկցվում է գովազդատուի էջ տանող հղմամբ,
    • Գրաֆիկական – բոլոր տեսակի ստատիկ ու անիմացիոն բաններները, որոնց չափսերն անփոփոխ են,
    • Reach մեդիա – գովազդի ձև, որը գովազդային տեղեկատվության մատուցման  համար օգտագործում է ձայնի, տեսանյութի, ինտերակտիվ տարրերի համադրությունը գովազդային հաղորդագրության հետ:
    • Pop-up/Pop-under –գովազդային հաղորդագրություն, որը բացվում է այցելուի կողմից դիտվող էջի վրա կամ դրա տակ և առանձին պատուհանով:

Ինտերնետում գոյություն ունեն կայքերի տարբեր խմբեր, ուր կարելի է տեղադրել գովազդային կրիչներ: Ըստ գովազդային հարթակների տեսակի ինտերնետ գովազդը խմբավորում են հետևյալ կերպ`

    • Գովազդը որոնողական համակարգերում,
    • Գովազդն ընդհանուր ուղղվածության տեղեկատվական կայքերում (լրատվական, տեղեկատվական ու ժամանցային ԶԼՄ),
    • Գովազդը ինտերնետ-ծառայությունների կայքերում, 
    • Հատուկ տեղեկատվական կայքեր (տեղեկատվական կայքեր, որոնք ուղղված են  այս կամ այն թիրախային լսարանին),
    • Գովազդը սոցիալական ցանցերում` թարգեթավորված կամ թիրախավորված գովազդ,
    • Տեղեկատվական ծանուցումներ,
    • Գովազդային ցանցեր (բաններային ցանցեր):

Առավել նպատակահարմար գովազդային տեսակի ընտրությունը հաճախորդի համար իրականացվում է գովազդային մարտավարության հիման վրա: Գովազդային մարտավարությունը մշակվում է ԱՅՄԱՐՔԹԹԼԱԲԻ մասնագետների կողմից` ելնելով մարքեթինգային ուսումնասիրությունների արդյունքներից ու առաջնահերթ նպատակներից:

ՎԵՐ