ԳՐԱՆՑՎԵԼ

*

*

*

*

*

*

ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ?

*

Click-Through Ratio - «Սի-Թի-Առ» գովազդային հայտարարության/գովազդային բանների քլիքերի ու ցուցադրությունների տոկոսային հարաբերակցությունը:

 Begun (begun.ru) կոնտեքստային գովազդի տեղադրման ծառայություն է:

Այն հնարավորություն է տալիս ռուսական կայքերում` ru-նեթ-ում կոնտեքստային գովազդ տեղադրել(բանալի-բառերով):

Begun -ն առաջինն է հայտնվել Ռուսաստանի շուկայում: Begun համակարգը գործում է 2002 թվից:

Այժմ Begun-ը աշխատանքային օրերին ցուցադրում է շուրջ 450 մլն գովազդային հայտարարություն, իսկ շաբաթական` մոտ 2,8 մլրդ:

Begun-ի շաբաթական լսարանը նեառում է 26,8մլն ունիկալ ինտերնետ-օգտվող:

2007 –ի նոյեմբերից համակարգում կիրառվում է սոցիոդեմոգրաֆիական պարամետրեր, որը ցուցադրում է գովազդային հայտարարությանը քլիքած որոշ օգտվողների սեռը, տարիքը:

Ընկերության գործընկերները 223 հազարից ավելի են, որոնց թվում են Mail.ru, Rambler.ru, Афиша, ЖЖ, Одноклассники և այլ խոշոր վեբ-ռեսուրսներ:

 

 

 

B2C-ն(Business-to-Custome) անգլերենից թարգմանաբար նշանակում է «բիզնես հաճախորդի համար»:

Սա շուկայի այն սեկտորն է, որտեղ ընկերությունը փոխազդում է անմիջականորեն հաճախորդի հետ և առանց միջնորդների մասնակցության:

Սովորաբար նման ընկերություն-հաճախորդ հարաբերությունների հիմքում ընկած են ինտերնետ-տեխնոլոգիաները, ինտերնետ-գործիքները և ընկերության գործնական փոխհարաբերությունների կառուցման կոնցեպտը:

Նման ընկերություն-հաճախորդ հարաբերություններով հնարավոր է հասնել ընկերության թափանցիկ աշխատանքի ապահովան և հաճախորդի հետ փոխհարաբերությունների պարզեցման:

Այս բիզնես-սեկտորում են գտնվում ինտերնետ-խանութներն ու այլ ընկերությունները, որոնք զբաղվում են ինտերնետային վաճառքով: Ինտերնետ-խանութները նման ուղիղ վաճառքի ամենատարածված տարբերակն են:

ՎԵՐ