ԳՐԱՆՑՎԵԼ

*

*

*

*

*

*

ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ?

*

ՎԵԲ ԿԱՅՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Ինչո՞ւ է Ձեր կայքին հարկավոր մեր աջակցությունը

Ընկերության կայքը նրա այցեքարտն է: Դա հզոր մարքեթինգային գործիք էԺամանակակից տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն է ընձեռում  ինտերնետում առաջ մղել սեփական կայքը և ապահովել մեծ թվով հաճախորդներ, լսարան ու եկամուտ:

Առանց գրագետ ինտերնետ մարքեթինգի նույնիսկ ամենահետաքրքիր նախագծի կամ ծառայության մասին  իրազեկումը շատ ավելի դժվար է:

Գիտելիքների ցածր մակարդակի դեպքում ինտերնետ մարքեթինգը շատ անարդյունավետ է. ավելի երկար ժամանակ ու մեծ ներդրումներ են հարկավոր: Մինչդեռ փորձառու մասնգետի պարագայում արդյունքներն ավելի ակնհայտ են, արագ, իսկ դրամական ծախսերը հնարավորին քիչ:

 

Կայքի աջակցման ծառայությունը  կայքի սպասարկման աշխատանքների համալիր է:  Այն ենթադրում է տարբեր մասնագետների կողմից կայքի կառուցվածքի ու բովանդակության արդյունավետության մանրակրկիտ ուսումնասիրություն :
Որպեսզի Ձեր կայքը մշտապես եկամտաբեր լինի ու նորանոր հաճախորդներ ներգրավի, այն պիտի մշտապես հասանելի լինի օգտվողին:
Բացի այդ, կարևոր է, որ դրա բովանդակությունը միշտ թարմացվի:
 
 

Կայքի աշխատունակության ապահովումը ներառում է հետևյալ ծառայությունները.  
  • կայքի աշխատունակության ընդհանուր կամ մասնակի մոնիթորինգ,
  • կայքի  կառուցվածքի կարգաբերում, 
  • բովանդակության, կոնտակտային և այլ տեղեկատվության փոփոխում,
  • թիրախային էջերի ստեղծում` ելնելով իրականացվող ակցիայի կամ գովազդային արշավի առանձնահատկությունները: 

Կայքի բովանդակության աջակցության ծառայությունը ներառում է
  • կայքի բովանդակության մոնիթորինգ,
  • նյութերի ադապտացում և օպտիմալացում` ելնելով ինտերնետի պահանջներից,
  • կայքի հավելյալ էջերի համար բովանդակության կազմում,
  • կայքի ինտերակտիվ բաժինների կառավարում (ֆորումներ, ՀՏՀ, լրատվական հոսքեր): 
ՎԵՐ